ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կրծքի կաթը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները

Կրծքի կաթը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները
13.10.2013 | 14:27

Ռուս գիտնականները գտել են քաղցկեղի բուժումը` կրծքի կաթի սպիտակուցի միջոցով: Քիմիկոսները վստահեցնում են, որ անգամ փոքր սպիտակուցը սպանում է քաղցկեղի բջիջները, իսկ առողջներին չի վնասում: Սիբիրյան մասնաճյուղի Քիմիական կենսաբանության և ֆունդամենտալ բժշկության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Վլասովը հայտնել է, որ ինստիտուտի անդամները մշակել են քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցներ: «Պատրաստված երկու դեղորայք այժմ գտնվում են նախնական փորձարկումների փուլում»,-ասել է Վլասովը` ավելացնելով, որ հակաքաղցկեղային միջոցը մշակվել է մադու կաթի սպիտակուցների ուսումնասիրության արդյունքում: Նա նշել է, որ գիտնականները, անալիզի ենթարկելով կաթնային սպիտակուցների կազմը, քաղցկեղի բջիջների վրա օգտագործել են ամենափոքր սպիտակուցը և սպանել նրանց, իսկ առողջ բջիջները մնացել են անվնաս: Արդյունքում, այս սպիտակուցների հիման վրա ստեղծվել է գենետիկ կառույց, որը ունեցել է ավելի ուժեղ ազդեցություն: «Հիմական բջիջներ, որոնք արտադրում են սպիտակուցներ»,-ասել է ակադեմիկոսը: Նա նշել է, որ կրծողների վրա փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը լավ է գործում թոքերի, լյարդի ուռուցքների վրա:

Բացի այդ, ինստիտուտը փորձարկումներ է իրականացնում նաև հակավիրուսային դեղորայքի պատրաստման ուղղությամբ: «Կա սպիտակուց, որը չեզոքացնում է վիրուսը: Այդ դեղամիջոցը, կարելի է ասել, ենթակա է փորձարկման»,-հայտնել է Վալենտին Վլասովը: Կրծքի կաթում գոյություն ունեցող օգտակար նյութերը, որոնք ընդունակ են ոչնչացնել քաղցկեղի բջիջները, հայտնաբերել են Լունդի համալսարանի շվեդացի գիտնականները` մի քանի տարի առաջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ